Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Դիկտատորական հակումներ ունեցողների ինստիտուտը հնուց ու խեղճ կյանքից եկող բան է

Դիկտատորական հակումներ ունեցողների ինստիտուտը հնուց ու խեղճ կյանքից եկող բան է
01.08.2025 | 18:03

Դիկտատուրան պատահական տեղում առաջանալ չի կարող, դրա համար հասարակական բազա է պետք՝ հիմնված մասսայական տգիտության և խեղճության վրա։

Նայեք կրիմինալ աշխարհին հատուկ հրամայական վերտիկալը։

Նայեք ամենասովորական ընտանեկան մակարդակի դիկտատուրան, երբեմն էլ՝ համեմված ծեծով։

Դիկտատուրան հիմնարկ ձեռնարություններում, կազմակերպություններում և ամենուր, որտեղ մարդիկ բաժանվում են տարբեր կալիբրի դիկտատորների ու պայմանական ենթարկվողների, որոնց մեջ էլ քիչ չեն պոտենցիալ դիկտատորները։

Այսինքն, դիկտատորական հակումներ ունեցողների ինստիտուտը հնուց ու խեղճ կյանքից եկող բան է, որը մարդկանց իշխելու տակ հասկանում է նրանց իրեն ենթարկելը, այնինչ, նորմալ քաղաքակիրթ պայմաններում իշխելը պարզապես նշանակում է առաջնորդել մարդկանց։

Հակառակ դեպքում, լինում է այն, ինչ ունեցել ենք անկախության ամբողջ ընթացքում։

Մյուս կողմից էլ, լիբերալ դեմոկրատական ծայրահեղություններով հարուստ ժամանակակից մենեջմենթի տեսությունն ու պրակտիկան ևս, ըստ գաղափարի հին տեսակի դիկտատուրային դեմ լինելով, իրենք են դառնում նոր տեսակի դիկտատուրա՝ մարդկային հարաբերությունների վրա դրվող նոր տեսակի սահմանափակումներով, արգելքներով և մարդկային կեղծ իրավունքների դիկտատով։

Վերցրեք միայն ամեն սահման անցած սեռական ոտնձգություն (sexual harassment, сексуальное домогательство) կոչված աբսուրդը՝ իր ունեցած և պոտենցիալ խառնակիչ հնարավորություններով։

Այս և նման բազմաթիվ երևույթներ, որոնք դառնում են բարեկեցիկ հասարակությունների կյանքի անբաժան մասը, իրենց ամբողջության մեջ կարող են բնութագրվել որպես հասարակական կյանքի դեկադանսի փուլ, որն էլ նախկին դիկտատուրայի հայելային արտապատկերումն է և դիկտատուրայի մի նոր տեսակ է միայն։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4063

Մեկնաբանություններ